Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին». Դավիթ Սանասարյան

Ապրիլ 09,2019 16:20

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Անդրիաս Ղուկասյանի գործի քննությունը: Անդրիաս Ղուկասյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ:

Այսօր դատարանում որպես վկա հարցաքննվեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Նա հայտարարեց, որ իրենք ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանից ժամանակ են խնդրել, որպեսզի հավաքված մարդկանց հանդարտեցնեն. «Լեւոն Երանոսյանի կողմից սպառնալիքներ հնչեցին»:

Անդրիաս Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը հետաքրքրվեց`Դավիթ Սանասարյանը եւ Անդրիաս Ղուկասյանը քարեր նետելու կոչեր արե՞լ են: Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Դա հեքիաթի շարքից է։ Բոլոր վիդեոները եւ ֆոտոները կան, որ փորձել եմ հանդարտեցնել։ Նման բան չի եղել, որ կոչ լինի՝ քարեր պատրաստեն: Դա կոնկրետ այն ժամանակվա իշխանության գործելաոճն էր»:

Դավիթ Սանասարյանն ասաց նաեւ, որ ինքը բանակցել է «Կարմիր խաչի» հետ, որպեսզի ՊՊԾ գնդում գտնվողներին հաց տանեն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930