Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը նշանակալից առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին». ԵԽԽՎ նախագահ

Ապրիլ 09,2019 16:08

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ստրասբուրգում անցկացվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանը:

Լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի-Պասքիեն ուրախությամբ նշեց, որ Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակ, որի բացման արարողությանը մասնակցել է նաև ինքը:

Լիլիան Մորի Պասքիեն հիացմունքով խոսեց Հայաստանում ժողովրդավարության ճանապարհին գրանցված առաջընթացի վերաբերյալ: Նա հայտարարեց. «Երբ խոսում ենք «ճարտարապետության» մասին, պետք է նշել, որ այն կենտրոնացած է նախ Եվրոպայի խորհրդում, այնուհետ ԵՄ-ում, Շենգենյան տարածքում ու եվրոյի գոտում։ 47 անդամ երկրները ձևավորում են այն շրջանակը, որն անվանում ենք ընդհանուր եվրոպական տուն՝ 830 միլիոն մարդկանց համար, որոնք կառավարվում են ընդհանուր իրավական դաշտով, որը պաշտպանում է անհատին կամայական որոշումներից, սահմանում մեր հիմնարար իրավունքներն ու ԵԽԽՎ ազատությունները»:

ԵԽԽՎ նախագահը անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ում Վրաստանի և Հայաստանի վարչապետերի հյուրընկալմանը: Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Ստրասբուրգում՝ Եվրոպայի պալատում, կբացվի «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը: Ապրիլի 11-ին ԵԽԽՎ-ում ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ նախագահն այս առիթով ասաց. «Այս շաբաթ մենք կհյուրընկալենք Վրաստանի և Հայաստանի վարչապետերին: Հայաստանը կազմակերպությանը միացել է 20 տարի առաջ, բայց նշանակալից առաջընթաց է գրանցել ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին»:

Երկու վարչապետերի ելույթները Վեհաժողովում ոչ միայն հնարավորություն են քաջալերելու սերտ համագործակցություն, նաև մեզ բոլորիս համար է հնարավորություն հիշել մեր պարտավորությունները և աջակցել ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը և պաշտպանել մեր երկրներում մարդու իրավունքների և ազատությունների իրականացմանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930