Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը ցուցմունք է տալիս. «Խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից»

Ապրիլ 09,2019 15:55

Անդրիաս Ղուկասյանի գործով այսօր դատարանում իբրեւ վկա հարցաքննվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նա ասաց, որ ՊՊԾ գնդի գրավման օրը Անդրիաս Ղուկասյանը ելույթ է ունեցել, հավաքված ժողովրդին հորդորել է`չգնալ Խորենացի փողոց։

Հիշեցնենք, Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ:

Դավիթ Սանասարյանը դրվագներ վերհիշեց 2016-ի այդ օրերին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից. ինքն օգնել է մի աղջկա, նրա շորերն այրվում էին: «Տեսել եմ, թե ինչպես են լրագրողներին հարվածում, որից հետո հորս հասցրել եմ հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցից ինձ բերման են ենթարկել»,-ասաց նա։

Դավիթ Սանասարյանը ՊՊԾ-ի գրավման մասին իմացել է մամուլից. «Ինձ այդ օրը բերման են ենթարկել Էջմիածնի բաժին։ Հաջորդ օրը խոշտանգվել եմ ոստիկանության աշխատակիցների կողմից, տեւական բռնության եմ ենթարկվել։ Մի քանի օր ես լավ վիճակում չեմ եղել, քանի որ ուղեղի ցնցում եմ տարել։ Ես ելույթներ եմ ունեցել, որպեսզի ուժ չկիրառվի քաղաքացիների նկատմամբ»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930