Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանը՝ ՀՔԾ պետին. «Իրականում որեւէ մեկը չի գտնում, թե Քոչարյանը կարող է խուսափել քննությունից»

Ապրիլ 09,2019 15:44

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դռնփակ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ նրա պաշտպանների վերաքննիչ բողոքը: Նախատեսվում է, որ Ռոբերտ Քոչարյանը եւս ելույթ է ունենալու:

Մինչեւ նիստի մեկնարկը նրա շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանն, թե Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի ներքո, այլապես կխոչընդոտի ճշմարտության բացահայտմանը:

«Քննիչն էլ ասում է, թե կարող է թաքնվել քննությունից…նրանք անգամ «իրար մեջ» չեն որոշել, թե ինչ ասել»,-նախ նկատեց Հայկ Ալումյանը, ապա հավելեց,-«Իրականությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, ոչ միայն չի խոչընդոտի քննությանը, այլեւ չի թաքնվի: Նման հիմքեր չկան: Այս ամենն ասվում է՝ հանրության մոտ տպավորություններ ստեղծելու համար: Իրականում նրանցից ոչ ոք «իր մեջ» չի գտնում, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է խուսափել քննությունից»:

Հիշեցնենք, որ երկրորդ նախագահը Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930