Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էգը էգ պիտի լինի, որձը՝ որձ, հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի չէ՞ վերջը, ամոթ է, հասկացանք Եվրոպան էլ չափ ու սահման ունի». Վարդան Ղուկասյան

Ապրիլ 09,2019 15:31

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հարց է՝ արդյոք Նաիրա Զոհրաբյանը համապատասխանո՞ւմ է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար նվազագույն պահանջներին:  Վարչապետը նկատի ուներ այն, թե Նաիրա Զոհրաբյանն ինչպես արձագանքեց խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ Նաիրա Զոհրաբյանը շատ լավ աշխատում է. «Ընդհանրապես խայտառակություն է, որ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է տրամադրեն նմանատիպ մարդկանց: Ընդհանրապես չեմ էլ ուզում դրանց, էդ մարդկանց անունները տալ, որովհետեւ նպաստում ենք երեխաների այլասերմանը»:

Դիտարկմանը, որ բոլոր մարդիկ հավասար իրավունքներ ունեն, Վարդան Ղուկասյանն արձագանքեց. «Ո՛չ, բոլոր մարդիկ հավասար իրավունքներ չունեն, դա Եվրոպայում է: Իսկ մեր Հայաստանում մեր ավանդականն ավելի կարեւոր է, քան այդ ամեն ինչը, որ դուք բերում եք: Այդպիսիններին ընդհանրապես, ինչքան ես հիշում եմ, մեր ապրած կյանքով, դրանց տեղ չեն տվել: Հիմա եթե ուզում եք եվրոպական այդ բարքերը բերել Հայաստան, չարաչար սխալվում եք: Այստեղ կան մարդիկ, որոնք դրանց դեմ են, մեծամասնությունը դեմ է: Այլասերված վարքուբարքովները թող գնան Հոլանդիայում ապրեն, ոչ թե Հայաստանի Հանրապետությունում: Եվրոպան էսօր դատարկվում է, աճ չունի, եթե կանայք իրար հետ են ամուսնանում, տղաները՝ իրար հետ, 70 տոկոս աճը կտրել է, ծնելիություն չկա: 10 տարվա ընթացքում, ստատիստիկա կա, Եվրոպան դատարկվում է, դուք ուզում եք Հայաստանը ավիրե՞լ»:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց տրանսգենդեր լինելու մասին, ըստ նրա, դա ոչ միայն մարմնի մեղք է, այլ՝ հոգու. «Դառնում ենք Սոդոմ-Գոմոր քաղաքները, դա ամենամեծ մեղքերից մեկն է, որ Աստծո զայրույթն է բերում մեր երկրի վրա, ի՞նչ ենք ուզում, չե՞նք բավարարվում ինչ Աստված տվել է, դրանով, այլասերվածության չափ ու սահման կա վերջիվերջո…Ընդհանրապես մի բան գիտեմ՝ դրանց պետք է հասարակությունից հեռու պահել»:

Լրագրողներ հարցրեցին՝ բռնության կոչե՞ր է անում պատգամավորը՝ Ղուկասյանն արձագանքեց. «Շատ ճիշտ ենք անում եւ հերիք է սուտ դեմոկրատական բաներով երկիրը խառնեք իրար: Ես բռնության կողմնակից չեմ, բայց այդ այլասերվածներին Հայաստանից վտարելու կողմնակից եմ: Էգը էգ պիտի լինի, որձը՝ որձ, հիմա էգն ու որձը խառնել եք իրար, էդպես չի կարելի չէ՞, վերջը ամոթ է: Եվրոպա, Եվրոպա, հասկացանք Եվրոպա, Եվրոպան էլ չափ ու սահման ունի»:

Պատգամավորը գտնում է, որ քահանան պետք է գա ԱԺ եւ օրհնի ԱԺ այն ամբիոնը, որտեղ ելույթ է ունեցել տրանսգենդերը. «Ես շատ վատ եմ զգում, որ էդ սրբապիղծն այդտեղից ելույթ է ունեցել, մենք էլ պիտի ելույթ ունենանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930