Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի պատասխանը՝ վարչապետին. ԲՀԿ-ն նիստ է արել ու Փաշինյանին ասել՝ ոչ, Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, նա իր ճիշտ պաշտոնում է

Ապրիլ 09,2019 14:55

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է դիտարկել՝ Նաիրա Զոհրաբյանը ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի պաշտոնում իր տեղո՞ւմ է, թե՞ իր տեղում չէ՝ հաշվի առնելով, թե նա ինչպես արձագանքեց խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:

Վարչապետի հայտարարությունից հետո ԲՀԿ-ականները նիստ են արել ու որոշել, որ Նաիրա Զոհրաբյանը շատ էլ լավ իր տեղում է:

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Նաիրա Զոհրաբյանը բարեխղճորեն է կատարել իր աշխատանքային պարտականությունները ԱԺ կանոնակարգին համապատասխան եւ մենք որեւէ հիմք չենք տեսնում այդ հարցը վերանայել»: Հարցին՝ այսինքն, հարցը փակվա՞ծ եք համարում այդ առումով՝ նա պատասխանեց՝ «Հարցը մենք չենք բացել, որ փակենք, բայց մեր խմբակցությունը գտնում է, որ նա որեւէ խախտում չի արել, պատգամավորական էթիկան էլ խախտել, ուստի հիմք չկա նրա՝ հանձնաժողովի նախագահ լինել-չլինելու հարցը վերանայելու»:

Իվետա Տոնոյանն էլ ասաց. «ԲՀԿ-ն քաղաքական պատասխանատվություն է ստանձնել խորհրդարանական երկու հանձնաժողովների մասով. «Նաիրա Զոհրաբյանը, մեր քաղխորհրդի որոշմամբ, ունի բոլոր մասնագիտական որակները՝ իրականացնելու կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները»: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, Իվետա Տոնոյանն ասաց, որ տեղեկատվությանը միգուցե վարչապետը չի տիրապետում, թյուրիմացություն կա: Ըստ Տոնոյանի, Նաիրա Զոհրաբյանը հավուր պատշաճի իրականացնում է իր պարտականությունները, նա չի ընդհատել տրանսգենդերին, լսել է ու արձագանքել ինչպես հարկն է. «Մարդու իրավունքների պաշպանության հարց մենք չենք դիտարկում, որեւէ սահմանափակման հարց չենք դիտարկում, տրանսգենդերների լինել-չլինելու հարց չենք դիտարկում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930