Aravot.am-ի հարցին՝ «Սպայկա» ընկերությունը հայտարարում է, որ կդադարեցնի արտահանման գործընթացը, գյուղացիները մտավախություն ունեն, որ մթերման սեզոնը սկսվում է եւ լուրջ խնդիրներ են ունենալու, ինչպե՞ս է կառավարությունը լուծելու այս հարցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այսօր շրջում էր «Նորագավիթ» մաքսատանը, պատասխանեց. «Ես իրավապահ մարմիններին ասել եմ, որ օրենքով սահմանված կարգով հետաքննեն գործը, բայց այնպես արեք, որ այդ աշխատանքային, արտահանման պրոցեսը չխաթարվի եւ, բնականաբար, իմ այս հրահանգը ընկել է որոշ մարդկանց ականջը: Նրանք սրանից առիթավորվել են եւ սկսել են քննիչների հետ խոսել ձեռք առնելով, արհամարհանքով եւ քննչական մարմիններն էլ խնդիր են դնում, ասում են՝ չհասկացանք, ուրեմն մենք չե՞նք կարող հետաքննել: Ես, բնականաբար, չեմ կարող որեւէ գործի քննությանը խոչընդոտել, եւ պարզ է եղել հետեւյալ ընկալումը՝ ինչ անհրաժեշտ է օբյեկտիվ քննության համար, պետք է տեղի ունենա»:
Մեր այն հարցին՝ եթե «Սպայկայի» գործունեությունը կանգնի գյուղատնտեսները խնդրի առաջ կկանգնեն, կա՞ այլընտրանք, նա պատասխանեց. «Եթե իրենք ուզում են բոյկոտ անեն, ուրեմն ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, մրցակցային պայմաններում շուկան ինքը կկարգավորի: Հեսա տեսնենք՝ կկանգնե՞ն թե չեն կանգնի, շատ խելոք էլ կաշխատեն: Ոչ ոք այսօր, առավել եւս, իրենք,չեն համաձայնի միլիոնների կորուստ ունենան»:
Մեր այն դիտարկմանը,որ ընկերության վարկն էլ չեղարկվեց, վարչապետն արձագանքեց՝ ամեն ընկերություն պատասխանատու է, որ իր գործունեությունը լինի օրինական:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ