Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացու տոնին, եթե մանղալով խորոված անող լինի, հնարավոր է Փաշինյանն էլ միանա

Ապրիլ 09,2019 14:25

«Նորագավիթ» մաքսակետ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նշվելու քաղաքացու օրը եւ արդյո՞ք «մերժվածների» տոնն էլ պետք է լինի այդ օրը:
Ի պատասխան Փաշինյանն ասաց՝ թող իրենք որոշեն, իրենք քաղաքացի՞ են, թե քաղաքացի չեն. «Եթե քաղաքացի են, իրենց տոնն է, եթե քաղաքացի չեն ո՞նց կարող է իրենց տոնը լինել, դա քաղաքացու տոնն է»:

Իսկ թե ինչպես պետք է նշվի այդ օրը, վարչապետն ասաց, որ դա պետք է քաղաքացին որոշի. «Կարող է մեկը որոշում է, որ մանղալը հանում է եւ Մաշտոցի պողոտայում դնում ու խորոված անում»:

Վարչապետն ինչպե՞ս է տոնելու հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Չգիտեմ, եթե մանղալով խորոված անող լինի, հնարավոր է՝ ես էլ միանամ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930