Ընթացիկ տարվա մարտ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 199 855 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 7 տոկոսով:
2019 թ. մարտին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 7.6 տոկոսով: Եթե 2018 թ. մարտին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 175 605 ուղևոր, ապա 2019 թ. մարտի ցուցանիշը կազմում է 188 946 ուղևոր:
2019 թվականի մարտ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 909 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 11 138 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 2.1 տոկոս:
Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 578 575 մարդ, որը 10.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Կարդացեք նաև
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 8.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:
«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ»