Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի տնօրենի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա». Սեդրակ Ասատրյան

Ապրիլ 09,2019 14:02

Տնտեսական հանցագործությունների դեպքում, եթե չհաշվենք շատ բացառիկ դեպքերը, խափանման միջոցը որպես կալանք կիրառելը իրավական տեսանկյունից դառնում է ինքնանպատակ, հատկապես Քր․ օր․ 205 հոդվածով մեղադրանք առաջադրելու դեպքում, քանի որ որպես կանոն բոլոր փաստաթղթերը նախաքննական մարմինը առգրավում է, որից հետո գրեթե անհնար է դառնում դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը:

Մենք մշտապես պայքարել ենք տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու արատավոր պրակտիկայի դեմ, տարբեր հարթակներում ներկայացրել դրա մահացու հետևանքները բիզնես միջավայրի վրա ու կարող ենք արձանագրել՝ վերջին հինգ-վեց տարիներին դատարանները համարյա չէին բավարարում նման միջնորդությունները:

Վստահ կարող ենք արձանագրել․ «Սպայկա» ընկերության տնօրենի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու երևույթը բիզնես միջավայրի վրա անդառնալի վատ ազդեցություն կունենա՝ հատկապես ներդրումների մասով: Ցավում եմ, որ վերադառնում ենք նախկին ամենավատ ավանդույթներին:

 

Սեդրակ ԱՍԱՏՐՅԱՆ

«ԿՈՆՑԵՌՆ-ԴԻԱԼՈԳ» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ

https://www.facebook.com/sedrak.asatryan/posts/2119813384721983

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930