Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. «Ինստիտուցիոն ընդդիմության բացակայության պայմաններում մամուլն իշխանության վերջին կազմակերպված ընդդիմախոսն է. «168 ժամ»

Ապրիլ 09,2019 13:20

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խիստ զգայուն է մամուլի հանդեպ, և դա բնական է։ Նախահեղափոխական լարված իրավիճակը Հայաստանում պատրաստվել էր սոցիալական ցանցերի, մամուլի միջոցով, հեղափոխության ժամանակ մամուլը, եթե չասենք՝ որոշիչ, ապա շատ մեծ դեր ունեցավ, և այժմ էլ, իրական ձեռքբերումների բացակայության պայմաններում, մամուլի հանդեպ վերահսկողությունը կարևորագույն դեր է ունենալու ռեժիմի գոյատևման համար։

Սերժ Սարգսյանի կողմից մամուլի վերահսկողությունը բավական թույլ և ծույլ մեթոդներով էր իրականացվում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ շատ լավ հասկանալով մամուլի դերը, գործում է բազմազան մեթոդներով, բավականին ագրեսիվ է և հետևողական։ Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ինստիտուցիոն ընդդիմության բացակայության պայմաններում մամուլն իշխանության վերջին կազմակերպված ընդդիմախոսն է, որին իշխանությունը ձգտում է չեզոքացնել։

Նախորդ ռեժիմի լրատվական պրոբլեմներից մեկն այն էր, որ ոչ ոք հավատ չէր ընծայում իշխանական մամուլին, ավելին՝ այն անհետաքրքիր էր՝ գոնե լրատվական-վերլուծական առումով։ Նոր ռեժիմը փորձում է պահել նախկին ընթերցողների լոյալությունը, անգամ՝ նոր օգտագործողներ ներգրավել իշխանական մամուլի համար, որը նախկինում մասամբ ընդդիմադիր էր։ Օբյեկտիվ պրոբլեմն այն է, որ որքան էլ նոր իշխանական մամուլը փորձի անկախ ձևանալ, օգտվի իշխանական շրջանակներից բացառիկ արտահոսքերից, որքան էլ Լուլուն իրենց գովազդի, միևնույն է, այն չի կարողանում լինել այնքան ինտրիգային ու մանիպուլյատիվ, որքան ոչ իշխանականը։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930