ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ իրենց կուսակցությունում երկու աշխատանքային խումբ է գործում։ Մի խումբն աշխատում է ՔՊ վարչության կանոնադրության, մյուս խումբը՝ ՔՊ ծրագրային դրույթների վրա։
– Մեր տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում նպատակ կա ամբողջովին փոխելու վարչության անդամներին, որքանո՞վ է իրատեսական այս տեղեկությունը։
– Լինելու են փակ գաղտնի ռեյտինգային կարգով ընտրություններ, վարչության կազմի ընտրությունը փակ է լինելու, թե ինչ կազմ կընտրվի, դրա մասին ոչ ոք որեւէ բան չի կարող ասել։ Բնական է՝ կլինեն հին վարչությունից ընտրվողներ, կլինեն նոր ընտրվողներ, գուցե լինեն մարդիկ, ովքեր ցանկություն չեն ունենա նորից առաջադրվել։ Թե ինչ կլինի վարչության նոր կազմի հետ, դրա մասին որեւէ մեկը որեւէ բան չի կարող ասել, քանի որ մեր կանոնադրությունը այնպես է գրվել, որպեսզի ֆորս մաժորների ժամանակ էլ վարչությունը կատարի իր աշխատանքը, մենք այս պարագայում որեւէ խնդիր չունենք։ Մեր կանոնադրության կառուցվածքն այնպիսին է, որպեսզի երբեք ֆորս մաժորների ժամանակ փակուղային իրավիճակներում չհայտնվի։ Մենք ժամանակին, որ կանոնադրության նախագծի վրա աշխատում էինք, մենք գիտակցում էինք, որ, լինելով ընդդիմադիր, գալու է մի իրավիճակ, երբ մեր ընկերների մի մասին կարող են բանտերը լցրած լինեն, ինչն արվում էր այն ժամանակ քաղաքական գործիչների նկատմամբ։ Մենք այդ ամենը կանխատեսել էինք, հաշվարկել էինք, ինչի համար էլ այսօր մենք որեւէ հարցում խնդիր չենք ունենալու։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում