Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Հոկտեմբերի 27-ից հետո ԵԿՄ-ն, բանակը լուծեցին նաեւ մի կարեւորագույն խնդիր, որը հետագայում թույլ չտվեց Ղարաբաղի հարցը լուծել ոչ հայանպաստ տարբերակով». «Հայկական ժամանակ»

Ապրիլ 09,2019 12:50

Ապրիլի 7-ին «Երկրապահ» կամավորականների միությունը արտահերթ համագումար հրավիրեց, որը նոր վարչություն ընտրեց, իսկ ԵԿՄ նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը։ «Հայկական ժամանակ»-ը զրուցեց ԵԿՄ նորընտիր վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։

– ԵԿՄ արտահերթ համագումարում ԵԿՄ նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը։ Երկար տարիներ խոսվում էր, որ կառույցը իշխանությունների կցորդ էր դարձել։ Ինչո՞ւ հենց գործող իշխանության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թեկնածության վրա ԵԿՄ-ում կանգ առան, եւ եթե Միքայելյանը չլիներ իշխանության ներկայացուցիչ, արդյո՞ք նրան ԵԿՄ նախագահի պաշտոնում կցանկանային տեսնել ԵԿՄ-ականները։

– Եկեք սկսենք սկզբունքներից: Ի՞նչ խնդիր է լուծում ԵԿՄ-ն։ Դա պետության անվտանգության ապահովման խնդիրն է, բանակի հետ սերտ կապը, սոցիալական խնդիրները եւ սերունդներին ռազմահայրենասիրական դաստիրակությունը։ Հիմա հարց եմ տալիս, իսկ այդ խնդիրները հնարավո՞ր է լուծել՝ լինելով ընդդիմադիր դաշտում։ Սա բնական է, դա նույնն է, ինչ որ հարցնես՝ վարչապետը կամ նախարարը պիտի իշխանության մե՞ջ լինի, թե ոչ։

Իհարկե, սա այն կառույցն է, որը սերտ համագործակցում է բանակի հետ առաջին հերթին եւ բնականաբար՝ իշխանության հետ։ Հիմա այլ հարց է, որ այդ կազմակերպությունը ժամանակին օգտագործել են տարբեր հարցերի շուրջ՝ ես չեմ բացառում դա, բայց դա այլ հարթության հարց է, որ կազմակերպությունը ծառայել է ոչ այն նպատակներին, որը հռչակված է եղել։

Հանրությունը դրա մասին երեւի չգիտի, բայց հոկտեմբերի 27-ից հետո ԵԿՄ-ն, բանակը լուծեցին նաեւ մի կարեւորագույն խնդիր, որը հետագայում թույլ չտվեց Ղարաբաղի հարցը լուծել ոչ հայանպաստ տարբերակով։ Ֆիքսենք, որ «Երկրապահ»-ը լրջագույն ներդրում ունի հաղթանակի գործում եւ նաեւ խաղաղ պայմաններում ծառայում է Հայաստանի շահերին։ Իսկ որպեսզի այդ կառույցը չօգտագործվի այլ նպատակներով՝ դա պետության խնդիրն է:

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930