Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն 2015-ին, Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է եւ նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր

Ապրիլ 09,2019 12:38

«Ինչքան հասկացա՝ Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ հիմա շատ ակտիվ այդ թեման քննարկում են եւ իշխանության առջեւ հարց են դնում՝ էս ի՞նչ է կատարվում եւ այլն: 2015 թվականին Հայաստանի պահպանողական, ընտանեկան եւ ավանդական արժեքների պահապան իշխանությունը, ինչպես իրենք են իրենց անվանում, ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել է եւ նրան տվել է Հայաստանի քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր, ընդ որում՝ Լիլիթ Մարտիրոսյանին տված անձնագրում սեռը նշված է, սեռը՝ արական: Հիմա հանրապետականների շարքում դա ընդունված բա՞ն է, որ արական սեռի ներկայացուցիչների անունը Լիլիթ է, էդ ի՞նչ հարցեր են դնում»,-այսօր «Նորագավիթ» մաքսատանը շրջայցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապրիլի 5-ին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված լսումների ժամանակ ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին:

«Այն պահին, երբ նրանք այդ մարդուն տվել են ՀՀ քաղաքացու անձնագիր՝ անունը՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը՝ արական, նրան ընդգրկել են ընտրական ցուցակների մեջ, ուրեմն նրան օժտել են ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով եւ պարտականություններով՝ առանց բացառության: Ես, որ իրենց ասում էի գեյ-ակտիվիստ են, չէին հավատում, իրենք էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, էդ ո՞ւմ են ինչի մեջ մեղադրում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն է բողոքում, վարչապետը պատասխանեց. «Իրենց կուսակցության ներկայացուցիչը ստորագրել է ցուցակը: Երբ իմացա, որ այդպիսի բան է եղել, մտածեցի՝ դա լավ կազմակերպված պրովոկացիա է հեղափոխության եւ կառավարության դեմ: Բայց սրանից բացի կա այլ երես՝ դա մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նիստ էր, ՀՀ-ում Հանրապետական կուսակցության օրոք քաղաքացու անձնագիր ստացածը մա՞րդ է, թե՞ մարդ չէ: Թող բոլորն այս հարցին պատասխանեն՝ հոգեւորականները, հանրապետականները, բարգավաճականները, պահպանողականները, մա՞րդ է, թե՞ մարդ չէ»:

Փաշինյանի խոսքով, ԲՀԿ-ն պետք է մտածի, քանի որ այն վերաբերմունքը, որ ցուցաբերեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը, դա ընդհանրապես կասկածի տակ է դնում Հայաստանում մարդու իրավունքների վիճակը. «Ես կարծում եմ, որ այդ պրովոկացիայի կազմակերպման արդյունքում ԲՀԿ-ն պետք է մտածի՝ արդյոք մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահը մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է, եւ նա ընդհանրապես համապատասխանո՞ւմ է, այդ հանձնաժողովի նախագահը լինելու համար նվազագույն չափանիշներին: Թե՞ ամբողջ խնդիրը պրովոկացիա կազմակերպելն ու թիրախները «Իմ քայլը» խմբակցության դեմ ուղղելն է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930