Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 1-ից սեղմված գազը կվաճառվի ոչ թե խ/մ-ով, այլ կգ-ով

Ապրիլ 09,2019 12:25

ՀՀ ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ենթադրում է, որ մայիսի մեկից գազալցակայաններում սեղմված գազը վարորդներին կվաճառվի ոչ թե խ/մ-ով, այլ կգ-ով։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, սա վարորդների իրավունքները պաշտպանելու համար է, քանի որ խ/մ-ով գազը վաճառելու դեպքում լցակայաններում թերակշռում են անում։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փոխնախարարին հարցրեց. «Դուք քանիցս ասել եք, որ լցակայաններում գերշահույթ են ունենում։ Շահույթի որ տոկոսն է համարվում գերշահույթ։ Կարծում եմ, որ այդ տերմինն անտեղի չի կարելի օգտագործել։ Իմ պատկերացմամբ` միջին շահույթից բարձր շահույթը կոչվում է գերշահույթ»:

Արման Պողոսյանը պատասխանեց, որ կա նորմալ եւ նորմալից բարձր շահույթ, եւ, հավանաբար, հենց վերջինը համարվում է գերշահույթ. «Բայց տնտեսվարողների պարագայում ցուցանիշներն անհատական են։ Միայն կարող եմ ասել, որ այս փոփոխությունը գնաճային ճնշումների չի հանգեցնի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930