Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա» ընկերության «հակափաստարկների» հիմքում ի սկզբանե հասարակական կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելու նպատակն է. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 09,2019 12:20

Ազգային ժողովի ամբիոնից ով ասես ելույթ է ունեցել՝ գողեր, թալանչիներ, խաբեբաներ, մարդասպաններ, ուրացողներ, պետության հաշվին միլիարդատեր դարձածներ ու տասնյակ հազարավոր մարդկանց օրվա հացից զրկածներ, զինվորի բաժին լափածներ, հասարակաց տների սեփականատերեր, եւ այսպես շարունակ։ Քանի՞ անգամ է բողոքի ալիք բարձրացել, քանի՞ անգամ է խոսվել ազգային արժեհամակարգը ոտնահարելու անթույլատրելիության մասին, քանի՞ հոգեւորական է ԱԺ դահլիճում խունկ վառելու ցանկություն հայտնել։ Թե՞ մարդասպաններն ու թալանչիները մեր ազգային արժեհամակարգին այնքան էլ անհարիր չեն եղել։ Եվ սա՝ այն դեպքում, երբ թալանն ու մարդասպանությունը մեր օրենքներով քրեորեն պատժելի են, իսկ տրանսգենդեր լինելը՝ ոչ. Լավ է դա, թե վատ՝ այլ հարց է, բայց եթե վատ է, պետք է օրենքները փոխել, ոչ թե հարցին մոտենալ ավանդական «շուստրիությամբ»՝ իբր «հա, դե օրենքը տենց ա, որ եվրոպացիք փող-բան տան, բայց ձեւի համար ա, ով լուրջ ընդունեց՝ կտանք գլուխները կջարդենք»։

Հիմա՝ «Սպայկա» ընկերության մասին։ Իրականում այդ ընկերությունը 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ ունի, թե ոչ՝ քննությունը կպարզի, արժեր ընկերության տնօրենին կալանավորել, թե կարելի էր բավարարվել նաեւ չհեռանալու ստորագրությամբ՝ քննարկելու հարց է (որոշում կայացնողները երեւի հաշվի են առել բոլոր դրական եւ բացասական կողմերը), ինքնին այն փաստը, որ աշխատակիցները բողոքի ցույցերով փորձում են պաշտպանել իրենց տնօրենին՝ զուտ մարդկայնորեն հասկանալի է (եթե, իհարկե, բողոքողների կորիզն իսկապես ընկերության աշխատողներն են), բայց մի բան ակնհայտ է՝ ընկերության «հակափաստարկների» հիմքում ի սկզբանե հասարակական կարծիքը մանիպուլյացիաների ենթարկելու նպատակն է: Ու նաեւ հայտնի «մուննաթը»՝ իբր «դե որ դուք տենց եք անում, մենք էլ ներդրումներ չենք բերի, ոչ էլ միրգ ու բանջարեղեն կմթերենք, դե թող գյուղացիք գնան սոված կոտորվեն»։ Ծանոթ պատկեր է, չէ՞. պահանջներս բավարարեք, թե չէ կարտագաղթեմ։ Այսինքն՝ մարդը, իր հայրենիքում ապրելով, ինչ-որ մեկին լավություն է անում։ Նույնն էլ այս դեպքում է: «Սպայկա» ընկերությունը, պարզվում է, տարիներ շարունակ ոչ թե շահույթ է հետապնդել, այլ բիզնես գործունեություն է ծավալել բացառապես հանուն ժողովրդի, հաճախ հսկայական վնասներ է կրել, «իրա ջեբից» փոխհատուցել է այդ վնասները, միայն թե գյուղացիները սոված չմնան։ Ու հիմա խիստ դժգոհ է, որ իշխանությունները չեն գնահատում այդ ազգանվեր գործունեությունը եւ այնքան լկտիություն ունեն, որ դեռ մի բան էլ հարկեր են պահանջում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930