Այսօր ՊԵԿ-ի «Նորագավիթ» մաքսակետում վարչապետ նիկոլ Փաշինյանը շրջեց, քաղաքացիների հետ անցավ մաքսազերծման ողջ ճանապարհը:
Շրջայցի ժամանակ, վարչապետը այցելեց բոլոր սենյակներ, որտեղ որ քաղաքացու ավտոմեքենայի ձեւակերպումներն են լինում:
Սենյակներից մեկում, որտեղ ավտոմեքենաների վին կոդերն են որոշում, Փաշինյանը երբ նկատեց անկյունում ընկած դրոշը, զայրացավ՝ հրահանգելով այդ սենյակի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատել. «Այստեղ քանի մարդ է աշխատում: Երկո՞ւ-երե՞ք: Ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի պայմաններում՝ ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից»:
Մաքսային գոտում էլ շրջելու ժամանակ նկատելով առաստաղից կախված սարդոստայնները ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանին ասաց՝ «Դավիթ ջան, էս ինչ ա»:
Ապա նկատեց՝ պարգեւավճարները կրճատեք այստեղ պատշաճ մաքրություն ապահովեք:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ