Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն աղջիկ թոռնիկ է ունեցել, այսօր ծնվել է նրա կրտսեր որդու՝ Խաչիկի առաջնեկը։ Նա Գյումրու քաղաքապետի 6-րդ թոռնիկն է։
Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, երբ Ջիվանու փողոցում՝ գարեջրի գործարանի հարևանությամբ գրասենյակ բացեց՝ փորձելով մտնել քաղաքականության մեջ, սակայն այդպես էլ չմասնակցեց ԱԺ ընտրություններին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ