Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հակաիշխանական տրամադրություններն անընդհատ հարստացնելն ու տեղեկատվական տիրույթում ֆիքսելն ու ամրապնդելը, պարզ է, որ նստվածք է թողնում. «Ժողովուրդ»

Ապրիլ 09,2019 11:37

Երբ Երեւանի քաղաքապետարանը ապամոնտաժում է օպերային հարակից սրճարանները, դրա դեմ բողոքների դժգոհությունը տեղեկատվական տիրույթում մեկնաբանվում է այսպես, իշխանության է եկել ոչ թե կառուցողների, այլ քանդողների «բրիգադը»։

Երբ իշխանությունը որոշում է օպտիմալացնել կառավարությունը՝ կրճատելով նախարարությունների թիվը. իշխանությունը մեղադրվում է աշխատատեղեր ստեղծելու փոխարեն գործազրկությանը զարկ տալու համար։

Օրենքի խախտմամբ օպերայի թատրոնի տնօրեն նշանակված Կ. Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելով՝ իշխանությունը մեղադրվում է «նախկիների բերած մարդկանց դեմ» հետապնդումներ իրականացնելու համար։

Երբ «Սպայկա»-ի տնօրենն է կալանավորվում հարկերից խուսափելու համար հարուցված գործով, իշխանությունը մեղադրվում է գործարար աշխարհին «վատ մեսիջներ» հղելու, տնտեսությունը վնասելու համար։

Երբ ԱԺ լսումների ժամանակ տրանսգենդեր է ելույթ ունենում, իշխանությունը մեղադրվում է այլասերվածության քարոզի եւ «Հայոց տունը» պղծելու համար։

Այսքանով սակայն, չեն սահմանափակվում իշխանության «անպիտանության» ու «նենգադավության» մասին քարոզչական թեզերը, չմոռանանք նաեւ «հողեր հանձելու» մասին մշտանորոգ մեղադրանքը։

Այս հակաիշխանական տրամադրություններն անընդհատ հարստացնելն ու տեղեկատվական տիրույթում ֆիքսելն ու ամրապնդելը, պարզ է, որ նստվածք է թողնում հասարակության գիտակցության մեջ եւ սեփական ձեռքերով իշխանության բերածներին տապալելու միտք ներշնչում:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930