Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը եւ 70 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել:
Այսօր Հայաստանի ընտրանուց պայքարը կսկսեն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ Վարուժան Կաջոյանը, 86 կգ Հովհաննես Մխիթարյանը եւ 125 կգ Անդրանիկ Գալստյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ