Լրահոս
Օրվա լրահոսը

Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 09,2019 10:44

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանը օրերս հյուրընկալել էր Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկում: Բանախոսները և մասնակիցները անդրադարձել են այս ողբերգությունների նմանություններին և տարբերությանը

Որքանո՞վ են տարբեր կամ նման իրենց բնույթով հրեաների Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը: Այս հարցի շուրջ օրերս քննարկում էր տեղի ունեցել Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանում ցեղասպանագետ, պրոֆեսոր Միրջանա Միորոսինիի մասնակցությամբ: Վերջինս լավատես չէ մարդկության դեմ այս հանցագործության ի սպառ վերացման հնարավորության կապակցությամբ:

«Ցավոք, ցեղասպանությունները շարունակում են կրկնվել: Ամեն անգամ մենք ասում ենք «երբե՝ք այլևս», սակայն ականատես ենք լինում նոր ցեղասպանության»,- ասում է պրոֆեսոր Մորոսինին:

Միջոցառմանը Ամերիկայի հայ ուսանողների միության ներկայացուցիչներ Ալբերտ Ազնավուրն ու Ջերարդ Խաչատրյանն անդրադարձան Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի որոշ նմանություններին: Երկու հանցագործություններն էլ տեղի են ունեցել պատերազմի օրերին, իսկ, ըստ Ալբերտ Ազնավուրի, երկու սպանդերն էլ իրականացվել են իրենց բնույթով հեղափոխական ռեժիմների կողմից:

«Եվ հրեաները և հայերը դիտարկվել են որպես պետության թշնամիներ»,- նշում է Ազնավուրը:

Երկու դեպքում էլ ցեղասպանություն իրականացնողները օգտագործել են հատուկ ստորաբաժանումներ, որոնք իրականացրել են զանգվածային բռնություններ:

«Օսմանյան կայսրությունը ստեղծել էր հատուկ ջոկատներ, որոնք հետևել և բացահայտել են ցեղասպանությունից փրկված հայերին, որոնց ահաբեկել կամ սպանել են: Նույնը տեղի է ունեցել Գերմանիայի դեպքում: Նացիստները դրա համար օգտագործում էին SS ստորաբաժանումները»,- ասում է Ազնավուրը:

Բանախոսներն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև առկա տարբերություններին, որոնք արձանագրվել են ինչպես իրականացման ժամանակ, այնպես էլ հետագա զարգացումների ընթացքում: Օրինակ, ըստ բանախոսների, եթե նացիստները որոշումները կայացնում էին ելնելով մարդու մոտ հրեական ծագման տոկոսից, ապա Օսմանյան կայսրության դեպքում շատ հայեր ողջ են մնացել՝ ընդունելով իսլամը:

Տարբերությունների զգալի մասը սակայն վերաբերվում է Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման հետագա ընթացքի հետ: Բանախոսներն ընդգծել են, որ եթե Հոլոքոստի դեպքում եղել է միջազգային դատական գործընթաց Նյուրնբերգում, ապա Հայոց ցեղասպանությունն այդպես էլ չի ստացել համապատասխան դատապարտում ինչպես Թուրքիայի, այնպես էլ միջազգային հանրության մեծ մասի կողմից:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930