Ոչ մեկ չի կարող պահանջել Թուրքիայից հրաժարվել ռուսական C-400 համալիրներ գնելուց, դա երկրի սուվերեն իրավունքն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
«Մենք ինքնիշխան պետություններ ենք, ուստի մենք որևէ մեկին հնարավորություն չենք տա աշխատել մեր ինքնիշխանության վրա, այդ ժամանակ մենք անկախ պետություն, անկախ ժողովուրդ չէինք լինի»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, որ «երբ երրորդ երկրները այս կամ այն քայլը անելիս լինեն, մեզ չեն հարցնի»: Էրդողանն ընդգծել է, որ Անկարան, ինչպես և մյուս անկախ պետությունները, որոշումներ են կայացնում համաձայն իրենց շահերի:
«C-400-ների մասով ճանապարհային քարտեզը մենք արդեն գցել ենք, համապատասխան քայլերն արվել են, ամեն ինչ ավարտված է: Եթե դրանից հետո որևէ մեկը հանդես կգա դրանից հրաժարվելու խորհուրդներով, դրանով չի ընդունի մեր կարծիքը: Եթե մենք պայմանավորվել ենք, համաձայնագիրը ստորագրել ենք, բնական է, մենք կշարունակենք առաջ շարժվել: Դա մեր սուվերեն իրավունքն է, մեր որոշումը: Ոչ մեկ չի կարող մեզնից պահանջել հրաժարվել դրանից»,- ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ