Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Ես չեմ կարծում՝ որեւէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու կամ կառավարության հետ շանտաժով խոսի»

Ապրիլ 08,2019 22:03

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ՀՀ վարչապետի եւ «Իմ քայլը» խմբակցության Փաշինյան-Ալիեւ հանդիպման շուրջ քննարկումը, որը դռնփակ էր:

Քննարկումից հետո լրագրողների՝ «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված զարգացումների եւ տնօրենի կալանավորման մասին հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե որեւէ ընկերություն կարող է Հայաստանի քաղաքացու, գյուղացու կամ կառավարության հետ շանտաժով խոսի: Այսինքն՝ ցանկացած ընկերություն կարող է ասել՝ այ, հարկեր եք ուզում մեզանից, կամ մեր չվճարած հարկերը վճարենք, ուրեմն՝ մենք գյուղացու հետ էս կանենք, էն կանենք: Դա ի՞նչ խոսակցության ձեւ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930