Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության». Արմեն Աշոտյան

Ապրիլ 08,2019 20:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մասնակցելով Եվրոպական Ժողովրդական կուսակցության Քաղաքական վեհաժողովի նիստին՝ այսօր ներկայացրել եմ Հայաստանում եւ տարածաշրջանում վերջին իրադարձությունների մասին իմ գնահատականները։

Ցավոք, Հայաստանը դարձավ այն օրինակը, թե ինչ է կատարվում երկրի հետ, որտեղ պոպուլիստները գալիս են իշխանության։

Անկախ այն հանգամանքից, որ ներկա կառավարությունը գործնական քայլեր չի ձեռնարկում Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկման համար, համաձայնագիրը մնում է մեր երկրի կարեւորագույն ձեռքբերումներից մեկը, եւ նրա շուտափույթ վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից առաջնահերթություն է մեզ համար։

Հույս ունեմ, որ Գերմանիայի վերջին քվեարկությունը նոր թափ կհաղորդի այս գործընթացին։

Հանրապետականը շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ եւս։

Գնահատականներ եմ տվել նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930