Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատարանը գնաց վճիռ կայացնելու. Կկասեցվի՞ Ջերմուկի բնակիչների հայցադիմումի քննությունն ընդդեմ բնապահպանության նախարարի

Ապրիլ 08,2019 18:55

Այսօր վարչական դատարանում շարունակվեց Ամուլսարի  գործի լսումը:

Ջերմուկ համայնքի 19 քաղաքացի հայցադիմում են ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ նոր երեւան եկած հանգամանքներով: Նրանք դատի են տվել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական հ. ԲՓ 35 եզրակացությունը եւ ՀՀ բնապահպանության նախարարի 29.04.2016թ. դրա հաստատումը: Ջերմուկցիների շահերի պաշտպան Նազելի Վարդանյանը դեռեւս նախորդ նիստին դատարանին ներկայացրեց նոր  հանգամանքները՝ նշելով, որ հանքարդյունահանության արդյունքում այս բնակիչները կրում են ե՜ւ առողջական ե՜ւ նյութական վնասներ՝ կորցնելով արոտավայրերը, այգիները, ապրուստի հիմնական միջոցը: Նա,վկայակոչել էր նաեւ այս հարցով միջազգային փորձագետների եզրակացությունները:
Դատարանը գործում ներգրավել էր նաեւ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին:

Այսօր նիստին ներկ էին նաեւ այդ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները,որպես երրորդ կողմ էլ ներգրաված էր «Լիդիան Արմենիան»:

ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները միջնորդեցին, որպեսզի դատարանը կասեցնի այս գործի քննությունը՝ հիմնավորելով, որ Քննչական կոմիտեում կա հարուցված քրեական գործ , եւ քանի դեռ չկա այդ գործով դատական ակտ, այս գործը կասեցնի:

Aravot.am-ի հետ զրույցում, սակայն հայցվորներից մեկը՝ Թեհմինե Ենոքյանն ասաց, որ իրենց հայցադիմումը քրեական մասով չի. « Մեր հայցադիմումը նոր երեւան եկած հանգամանքներով է, որը վարչական վարույթում իրականացվող վարչարարություն է, եւ դրա համար մեր հայցադիմումը ոչ մի կապ չունի Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի հետ: Մենք ասում ենք՝ միջազգային փորձագետները

տվել են մի շարք կարծիքներ, որոնք մենք համարում ենք նոր երեւան եկած հանգամանքներ եւ ասում ենք, որ նոր երեւան եկած հանգամանքներով ընդերքի մասին օրենքը թույլ է տալիս ուժը կորցրած ճանաչել 2016 թվականի բնապահպանության նախարարության կողմից անցկացված ՇՄԱԳ փորձաքննությունը: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ դատարանը պարտավորեցնի բնապահպանության նախարարին ուժը կորցրած ճանաչել այդ փաստաթուղթը, որով «Լիդիան Արմենիան» ստացել է հանքը շահագործելու թույլտվություն»:

Դատարանն այս գործով լսել է բոլոր կողմերին,ապա հայտնել, որ վճիռը կկայացնի ու այդ մասին կհայտնի: Թեհմինե Ենոքյանի խոսքով, եթե դատարանը որոշի կասեցնել գործը,ապա իրենք ստիպված կլինեն բողոքարկել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930