Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի գործով վերաքննիչ դատարանը երկու օրից որոշում կկայացնի

Ապրիլ 08,2019 18:30

ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր ավարտվեց ԵՄԿ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հայցի քննարկումը: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի ապրիլի 10-ին, ժամը 14.30-ին: Այդ մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանի պաշտպանները բողոքարկում են իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու հարցը, քանի որ գտնում են, որ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելը անհամատեղելի է նրա հիվանդությունների հետ եւ Մանվել Գրիգորյանի հետ կատարվողը համարում են «դասական խոշտանգում»:

Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հույս չեն փայփայում, որ վերաքննիչ դատարանը կբեկանի նախորդ ատյանների դատարանների`իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշումը: Լեւոն Բաղդասարյանը հիշեցնում է, ինքը նախկինում էլ հայտարարել է, որ այս գործով Հայաստանում ընտրանի արդարադատություն է իրականացվում: Ցավում է, որ պատասխանատվությունը կրկին ընկնելու է Հայաստանի հանրապետության վրա, քանի որ  Մանվել Գրիգորյանի գործի կալանքի դրվագով գործը գտնվում է ՄԻԵԴ-ում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930