Ինչպես հայտնել ենք, խորհրդարանում ելույթ ունեցած տրանսգենդերի հետ կապված այսօր խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել: Ցուցարարները պահանջում էին, որ իրենց թողնեն մտնել ԱԺ:
Ցուցարարների հետ հանդիպեցին «Իմ քայլի» պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Նա ներկայացրեց, թե ով է տրանսգենդերին հրավիրել ԱԺ ու ցուցադրեց Նաիրա Զոհրաբյանի ստորագրությունը: Ցուցարարներին այս պատասխանը ոչինչ չասաց, նրանց խոսքով՝ «պապան Արարատ Միրզոյանն է, պիտի տեղյակ լինի ում եք բերում-տանում»:
Կարդացեք նաև
Ալեն Սիմոնյանն ասաց, որ մեղադրել որեւէ մեկին, նույնիսկ Նաիրա Զոհրաբյանին, պետք չի: Ցուցարարները բորբոքված էին, Ալեն Սիմոնյանին հիշեցրին մարիխուանայի մասին: Ալեն Սիմոնյանն ասաց. «Ժողովուրդ, եկեք մի բան հասկանանք, դա մարդու իրավունքների հանձնաժողով է, մարդ կա՝ հանցագործության մեջ է մեղադրվում, մարդ կա՝ սեւամորթ է, մարդիկ տարբեր են ու այդ հանձնաժողովը նրա համար է, որ մարդկանց լսի: Սա ԱԺ դիրքորոշում չի, «Իմ քայլի» դիրքորոշում չի, Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշում չի, էդ ֆիքսում ենք»:
Հոգեւորականները ուզում էին մտնել ԱԺ՝ խնկարկելու:
Ցուցարարները հորդորում էին իրենց ներս թողնել, որ մեղավորներին պատժեն: Ալեն Սիմոնյանն ասաց, որ՝ եթե դուք գտնում եք, որ իրավունք ունեք մարդ պատժել՝ դա խնդիր է: Իսկ թե մեղավոր ասելով՝ ում նկատի ունեին, պարզվեց՝ այն պատգամավորներին, ովքեր ծափահարել էին տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթից հետո:
Ալեն Սիմոնյանը հանդիպեց նաեւ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի հետ, որը միացել էր ցուցարարներին:
Սիմոնյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է ուղղորդել նրան, որ գա ցույցի, Հայ առաքելական եկեղեցի՞ն է ուղղորդել: Նա պատասխանեց, որ եկել է, որպես հայ մարդ, որովհետեւ այլանդակություններին դեմ է. «Սոդոմականություն է, հանցագործություն է ոչ թե դրա քարոզը, այլ՝ ԼԳԲՏ-ն, անպայման պիտի պատժվի դա քրեական օրենսգրքով՝ նվազագույնը 4 տարի ազատազրկմամբ»:
Տեր Ղազարն ասաց, որ վարչապետը, որն ասում է Աստվածաշունչ եմ կարդում ու ասում է, թե չգիտի այդ մարդկանց հետ ինչ անի, իրեն կասեն ինչ անի. «Աստվածաշնչում գրված է՝ մահապատի՛ժ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բոլոր հարուստ երկների ներդրողներին կոչ եմ անում չգալ Հայաստան ու դուրս բերել իրենց կապիտալը Հայաստանից որ այս միջնադարյալ ահաբեկիչները հանգիստ ապրեն իրենց թշվառության մեջ
Տերտերներին որ թողես, շատ արագ Հայաստանը Աֆղանստան կդարձնեն: Վեղարավոր սադիստները չեն էլ թաքցնում, որ իրենց իդեալը մահապատիժն է ու ինկվիզիցիայի խարույկը: Էս մոլագար տերտերը իր մարդատյաց աստվածաշնչով փայլուն կերպով ցույց տվեց, որ կրոնից ավելի վնասակար ու վտանգավոր երեւույթ դժվար է պատկերացնել: Վառել մարդկանց ու քարկոծել, արգելել ամեն ինչ, բթացնել ու ստրկացնել՝ ահա սա է կրոնի ու եկեղեցու ողջ էությունը: Սահմանադրության փոխարեն՝ հրեական ծիծաղելի առասպելներ, արդարադատության փոխարեն՝ քարկոծում ու մահապատիժ, բժշկության փոխարեն՝ աղոթք ու խնկարկություն…