Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտեցին Վանաձորում կատարված դաժան սպանության դեպքը

Ապրիլ 08,2019 17:31

Ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին, ժամը 18.50-ին, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրից Ա.Սարդարյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին, սպանություն կատարելու կասկածանքով Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կամո Կիրակոսյանը, որը ցուցմունք է տվել, որ ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա.Սարդարյանի հետ, որի ընթացքում նրա ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել: Դաժան սպանությունից հետո դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք, բենզինով այրել, այնուհետև կիսաայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել է Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանքի աղբյուր և ծածկել հողով ու չորացած տերևներով: Դեպքի առթիվ ապրիլի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930