Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արա՛, խրտնել եք, թռեք Եվրոպա, արա՛…Միրզոյա՛ն, դո՛ւրս արի». Տրանսգենդերի թեմայով ցույց՝ ԱԺ-ի մոտ

Ապրիլ 08,2019 17:28

Ինչպես հայտնել ենք, խորհրդարանում ելույթ ունեցած տրանսգենդերի հետ կապված այսօր խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել: Ցուցարարները պահանջում էին, որ իրենց թողնեն մտնել ԱԺ:

Ցույցին մասնակցում էին նաեւ հոգեւորականներ: Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարեց, որ «Եթե մենք այլ կողմնորոշմամբ լինեինք, մի քանի վայրկյանում կհասնեինք մեր ազգի դահլիճը՝ էդ ամբիոնի մոտ: Բայց եթե հայ քրիստոնյա ենք, պիտի սպասենք, ինչի՞. պիտի սպասենք, ո՞ւմ պիտի սպասենք: Արարա՛տ դուրս արի, Միրզոյա՛ն, դուրս արի»:

Ցուցարարները գոռում էին՝ մեր ընտրածներն եք, դե եկեք պատասխան տվեք, վախենո՞ւմ եք: Տեր Ղազարն արձագանքեց. «Երբ որ սրբապիղծներին հանում հասցնում են ամբիոնի մոտ, չէի՞ն վախենում էն ժամանակ, մենք իրավունք չունե՞նք մտնել մեր Ազգային ժողովը»:

Ազատամարտիկներն էլ ասում էին, որ երբ պատերազմ լինի, տրանսգենդերները գնալու են հանձնվեն թուրքերին, հո խրամատ պահող չեն լինի. «Մերը մաքուր հայ քրիստոնեականն ա: Էդի մերը չի՛, ուրիշինն ա, արա, խրտնել եք, թռեք Եվրոպա, արա՛»:

Ցույցի նախաձեռնողներից մեկը՝ Հայկ Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանը ստորագրել է Ստամբուլյան կոնվենցիան, եթե այն վավերացնի, որով միասեռական զույգերի ամուսնությունը…»: Ցուցարարները լսելով արձագանքեցին՝ «վախ, արա՜»:

Ցույցի մասնակիցները ֆիդայական երգեր էին երգում, երգում էին՝ «թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք, էնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք», Սասունցի Դավիթ էպոսից մեջբերումներ անում, թե «ով քնած է, ելեք հեծնեք…»:

Ցուցարարների հետ հանդիպեցին «Իմ քայլի» պատգամավորները, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, մանրամասները՝ շուտով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Տեր Հայր, ուր էիր այս 20 տարիների ընթացքում երբ թալանում էին սերժիկները մեր երկիրը? 🙂 Ինչո՞ւ չէիր գնում ԱԺ ու գոռում:

  2. gohar says:

    Տեր Հայր, ինչու եք լռում հենց հայ կրոնավորների մանկապղծության, պեդոֆիլիայի, , հոմոսեքսուալ բարձրաստիճան վայ հոգևորականների արածների մասին ։ Սկսած Երուսաղեմից մինչև Սևան ու Էջմիածին այդ գործի վրա են ։ Ամոթ է ձեր ներկայությունը ։ Չքվեք։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Տերտերները «բողոքում» են: Տերտերները զարմացած են, որ մարդիկ շատ տարբեր են լինում: Տերտերները մինչեւ հիմա էլ համոզված են, որ արեգակն է պտտվում երկրագնդի շուրջը…

    Ինչ աստիճանի հետամնաց ու ողորմելի պիտի լինի այն հասարակությունը, որը 21-րդ դարում լուրջ է ընդունում տերտերական անհեթեթությունները…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    «Մերը մաքուր աֆղանական իսլամականն ա: Էդի մերը չի՛, ուրիշինն ա, արա, խրտնել եք, թռեք Եվրոպա, արա՛»

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930