Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի տնօրեն. «Միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել»

Ապրիլ 08,2019 17:16

«Մեզ չի թվում, որ արդարություն կա: Սա արդարություն չէ: Միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել»,-լրագրողների հետ զրույցում այսօր կալանավայր տեղափոխվելուց առաջ դատարանում հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է հարկային պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար: Աշխատակիցներն առավոտից բողոքի գործողություններ են իրականացնում՝ բողոքելով նրա կալանավորվելու դեմ:

«Քանի որ քննիչն ի սկզբանե միջնորդել էր ինձ կալանավորել, ես սպասում էի դատարանի այս որոշմանը: Քննարկում է եղել, քննիչը չէր կարող միայնակ նման որոշում կայացնել»,-համոզմունք հայտնեց Դավիթ Ղազարյանը:

President of ‘Spayka’ company was detained

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Սարդարյանը լրագրողներին տեղեկացրեց՝ նախաքննական մարմնի հիմնավորումն այն է եղել, որ հեղինակություն վայելող Դավիթ Ղազարյանը, լինելով ազատության մեջ, կարող է անօրինական ներգործություն ունենալ վկաների վրա. «Բայց նրանք անգամ հարցաքննված չեն, չկա որեւէ փաստ: Այսինքն, եթե հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար միայն մեկ խափանման միջոց կա՞, կալա՞նք»:

Պաշտպանը տեղեկացրեց, որ այս պահին Դավիթ Ղազարյանի դեմ ցուցմունք չկա, փոխարենը՝ կա մեկ հաշվապահական եզրակացություն, որից պաշտպանական կողմը եւ տնօրենը տեղյակ չեն եղել. «Ներկայացրել ենք գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն, որը մերժվել է: Դավիթ Ղազարյանը ցուցմունք չի տվել: Նա ասում է, որ եթե ընկերությունն ունի պարտավորություն, պատրաստ է այն կատարել, եթե հարցը քննարկվի եւ հաստատվի մասնագետների կողմից: Այսինքն՝ եթե կհամոզեն, որ պարտք ունենք, մենք կվճարենք: Եթե ոչ, վիճարկելու դատական կարգ գոյություն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930