Խորհրդարանում ելույթ ունեցած տրանսգենդերի հետ կապված այսօր խորհրդարանի մոտ բողոքի ցույց էր կազմակերպվել՝ ազատամարտիկներ, հոգեւորականներ ոտքի էին ելել ու հիշեցնում էին, թե ինչ «ադաթի» տեր է մեր ազգը:
ԲՀԿ-ական պատգամավորները նույնպես միացել էին ցուցարարներին: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Ի՞նչ է նշանակում ԱԺ ամբիոնը դարձնել տրանսգենդերների հարթակ»:
Դիտարկմանը, որ իրենք էլ են չէ՞ ձեզ ընտրել՝ նա պատասխանեց, որ վստահ չի, ըստ պատգամավորի, ավելորդ «եվրոպացի» երեւալ պետք չի, սա «պետականաքանդ» գործընթաց է. «Մենք ծնելիությունը պետք է խթանենք, իսկ ձեզ այդպիսի բան հայտնի՞ է, որ երկու արական սեռի շփումներից մարդ գոյանա, ինձ հայտնի չի»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը լրագրողների մոտ կոչ է արել, թե «այդպիսի մարդկանց պետք է այրել»: Գեւորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ Ղուկասյանն իր էությամբ բռնարար չի, ուղղակի պատկերավոր արտահայտություն է արել:
Ցուցարարները բորբոքված վիճում էին, թե ինչպես՞ են թույլ տվել տրանսգենդերը մտնի ԱԺ. «Ուրիշ վախտ սաղին նկարում եք, գնացեք տեսեք ով է թողել դրան, որ ֆրակցիայից են ծափ տվել: Մենակ դրան նկարին, հա՞, էն ծափ տվողներին չնկարին»:
Ցուցարարներից մեկը գտնում էր, որ «սա լացելու բան ա, այ ախպեր, խնդալու չի, բազմանո՜ւմ են: Խնդում ենք, ջահելներ, սերմերը նոր են ցանում, պտի չթողեք ցանեն: Որ սրանք արմատներ արձակեցին, վսյո, էլ չեք կարա դեմն առնեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
հոգեւորականներ ոտքի էին ելել ու հիշեցնում էին, թե ինչ «ադաթի» տեր է մեր ազգը
Տերտերների քարոզած «ադաթները» ընդամենը միջնադարյան բարբարոսության եւ կրոնական խավարամտության արտացոլումներ են: Հիշեցնեմ, որ շարիաթի այդ չքնաղ «ադաթները» հաջողությամբ գործում են հիասքանչ Իսլամական Պետության մեջ, Աֆղանստանում, Սոմալիում ու Սուդանում: Գեւորգ Պետրոսյանները, Վարդան Ղուկասյանները ու Ղազար քահանաները իրենց կրոնական մտածելակերպով ըստ էության ոչնչով չեն տարբերվում Թալիբանի երկրպագուներից…