Այսօր ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին՝ Աշոտ Մովսիսյանը, Արա Պապյանը Արաքս Փաշայանը, Լեոնիդ Ներսիսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Ջոնի Մելիքյանը, Ռուբեն Մեհրաբյանը, Ռուբեն Սաֆրաստյանը և Վարդան Աթոյանը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը նախ ներկայացրեց արդեն կատարված աշխատանքները, պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության՝ դրան շրջանակող արժեքների ու շահերի մասին։ Միաժամանակ հատուկ ընդգծելով այս գործընթացում փորձագիտական հանրության ներգրավվածության կարևորությունը:
Հաջորդիվ տեղի ունեցավ բովանդակային քննարկում ազգային անվտանգության սպառնալիքների հայտնաբերման, դրանց համակարգային լուծումների և ազգային անվտանգության նոր հայեցակարգի մշակման թեմաներով: