Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասի հրամանատարի վրա կրակողը նրա նախկին վարորդն էր

Ապրիլ 08,2019 16:40

Aravot.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ հարձակման ենթարկված զորամասի հրամանատար Ջոնի Սամսոնյանը հրազենային վիրավորում է ստացել որովայնի ու ոտքի հատվածում: Կրակողը եղել է զորամասի ավտոպարկի վարորդներից մեկը, որն աշխատանքից ազատվել էր հենց Սամսոնյանի կողմից դեռ նախորդ տարվա սեպտեմբերին:

Կան տեղեկություններ, որ ազատման որոշումը եղել է անարդար, ինչի պատճառով էլ նախկին վարորդը փորձել է պատժել հրամանատարին:  Մեր այս տեղեկությունը ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց, ասաց՝ նախաքննության ընթացքում իրավասություն չունի տեղեկատվություն տրամադրել:

Վիրավորված հրամանատարը հոսպիտալացվել էր Աստղիկ Բ/Կ, այնտեղից մեզ փոխանցեցին, որ նա արդեն դուրս է գրվել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930