Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսվարողների համար այս փոփոխությունը հարկային բեռի ավելացում չի առաջացնի». Ֆինանսների փոխնախարար

Ապրիլ 08,2019 16:06

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը, հիշեցնենք, ենթադրում է՝ մայիսի մեկից գազալցակայաններում սեղմված գազը կվաճառվի ոչ թե խ/մ-ով, այլ կգ-ով:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախագծի նպատակն է՝ պաշտպանել սպառողների իրավունքները, որովհետեւ գազալցակայաններում գազի թերակշռում է տեղի ունենում:

«Տնտեսվարողների համար այս փոփոխությունը հարկային բեռի ավելացում չի առաջացնի: Նրանք կշարունակեն աշխատել իրենց ունեցած սարքավորումներով»,-վստահեցրեց փոխնախարարն այն բանից հետո, երբ պատգամավորները հետաքրքվեցին, թե արդյոք նախագիծը խնդիրների չի հանգեցնի:

«Մեր առաջարկը վերահսկելի եւ տեսանելի չափման միավոր է»,-նշեց Արման Պողոսյանը:

Հավելենք, որ ԱԺ-ն աշխատանքը կշարունակի վաղը, եւ նշյալ նախագիծը քվեարկության կդրվի՝ երկրորդ ընթերցում անցնելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930