Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արա Ղազարյանը մեջբերում է եվրոպացիներին. «Քրեական հետապնդման մարմինները չպետք է մտնեն ազատ խոսքի դաշտ»

Ապրիլ 08,2019 15:57

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Հոդված 3» ակումբում «Ֆեյքերի դեմ պայքար եւ փաստաթղթերի արտահոսք. տեղեկատվության ազատության ու պետական անվտանգության սահմանները» թեմայով քննարկման ժամանակ  նշեց, որ եթե խոսքը ատելության խոսքի մասին է, ապա 226 հոդվածը մոտ մեկ տասնամյակ առաջ եվրոպացիները Հայաստանից խնդրում են բարելավել, լայնացնել, օբյեկտիվ հատկանիշներն ավելի բազմազան դարձնել:

«Մենք ունենք  ընդամենը 3 օբյեկտիվ հատկանիշ` կրոնական, ազգային եւ էթնիկ պատկանելությունից ելնելով: Դա շատ վատ հոդված է, դրա համար էլ  քիչ է օգտագործվում: Մյուս կողմից, Քրեական օրենսգիրքը շատ քիչ հնարավորություն է տալիս ազատ խոսքի համատեքստում հանցագործություն փնտրելու համար: Օրինակ՝ սուտ մատնություն, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը կամ անձին սպառնալիք հնչեցնելը: Հիմա ես մտածում եմ ԱԱԾ-ն ի՞նչ հիմք պետք է ընտրի»,-տարակուսանք հայտնեց փաստաբանը` նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ տնօրենին տված հանձնարարականը ֆեյքերի միջոցով, սոցցանցերով եւ լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

«Իմ կարծիքով, շտապողականություն են ցուցաբերել, որովհետեւ դիմացը ազատ խոսք է: Եվրոպացիները եւ միջազգային իրավունքն էլ ասում են, որ ավելի լավ է ազատ խոսքը պահվի ինքնակարգավորման դաշտում եւ քաղաքացիաիրավական հարաբերություններում, ու թող քրեական հետապնդման մարմիններն այդ դաշտը չմտնեն, առավել եւս՝ ԱԱԾ-ն:

Մանավանդ, նրանց գործունեությունը գաղտնիացված է եւ կա փաստաթուղթ, որը դեռեւս 2007 թ ենք ներկայացրել օպերատիվ հետախուզական օրենքի համատեքստում, որ ԱԱԾ-ն ընդհանրապես պետք է ձեռնպահ մնա քրեական հետապնդում իրականացնելուց եւ թող զբաղվի հետախուզությամբ ու հակահետախուզությամբ: Ժողովրդական վերահսկողությունը ԱԱԾ-ի վրա չի աշխատում: Երբ գաղտնիացված կառույցը ձեռքի հետ էլ քրեական հետապնդում է իրականացնում, հանրային վերահսկողությունն արդեն չի աշխատում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930