Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք որեւէ օրվա հետ որոշել ենք չկապել». Զեյնալյանը՝ «Քաղաքացու օրվա» մասին

Ապրիլ 08,2019 15:53

«Մենք որեւէ օրվա հետ որոշել ենք չկապել, այդ ժամանակ ամեն օր կարևոր էր, որովհետեւ ամեն օր քաղաքացին ցույց էր տալիս իր իշխանությունը»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով ապրիլի վերջին որը որպես «Քաղաքացու օր» նշելու մասին ՀՀ կառավարության օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում այսօր այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

Ըստ Արտակ Զեյնալյանի՝ կառավարությունն առաջարկել է «Քաղաքացու օր» սահմանել, որովհետեւ տասնամյակներ շարունակ ՀՀ քաղաքացիները չեն կարողացել ունենալ լեգիտիմ իշխանություն. «Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի ժողովրդին դա հաջողվեց անել: Կառավարությունը գտնում է, որ այդ երևույթը պետք է ամրագրել որպես տոն, որովհետեւ 100 հազարավոր քաղաքացիներ իրականացրին թավշյա հեղափոխություն»: Խորհրդարանն աշխատանքը կշարունակի վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930