Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բա, իհարկե, արատ է, չհասկացա, ի՞նչ դա նորմա՞լ է ձեր համար». Ծառուկյանը՝ ԱԺ եկած տրանսգենդերի մասին

Ապրիլ 08,2019 15:29

«Որպես Ծառուկյան, որպես ԲՀԿ ղեկավար, որպես հայ ընտանիքի հայր, ադաթով, ավանդույթով, հավատքով, եկեղեցիով, դա մեր համար անընդունելի է: Դա արատ է, արատը, ոնց որ եղել է, պետք է թաքուն պահել: Մենք թույլ չեն տալու դա տարածվելու կամ օրինական ուժ ստանալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով խորհրդարանական լսումներին ելույթ ունեցած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի մասին՝ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Երբ լրագրողները հարցրեցին՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք արատ՝ նա արձագանքեց՝ «Արա՞տ, բա իհարկե արատ է, չհասկացա, ի՞նչ դա նորմա՞լ է ձեր համար: Գնա կարդա, մտածի ինչ նկատի ունեմ: Այն արատը, որ եղել է փակ, չի արտահայտվել, բացառված է, որ այսօր մենք թույլ տանք, որ դա տարածվի»:

Նա ասաց, որ ամեն մարդու իրավունքներն էլ պաշտպանված են, եթե խախտվում են, թող դիմեն իրավապահներին:

Ըստ Ծառուկյանի, Նաիրա Զոհրաբյանն իրեն շատ ճիշտ է պահել, նա լսել է մարդուն, բայց եթե այլ կերպ արձագանքեր, հիմա իրենց կողքին չէր լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդան says:

    Ֆաշիստ: Քեզ ով է իրավունք տվել նման կերպ խոսել ՀՀ քաղաքացու մասին: Ի՞նչ գործ ունես ԱԺ-ում դու ընդհանրապես այ գողական

  2. gohar says:

    Ամոթ է, ում են խանգարում այդ մարդիկ, թե պատճառ է պետք խռովություն սարքելու համար ։ Չիկագոյի նորըտիր քաղաքապետը սևամորթ է ու լեսբիյան Lori Lightfoot ու՞մ ինչ պետքն է։
    Էլտոն Ջոնին Թագավորական ընտանիքն է պաշտում իր ժողովրդի հետ միասին։
    ․․․Բռունեյի Թագավորական պետության նման եկեք քարերով սպանենք, ամոթ է, քաղաքակիրթ ազգ եք համարվում ։
    ․․․ Եկեք հոտընկայս խմենք մեր ավանդական սուրբ ընտանիքների կենացը։ ՉՉՉ Շատ ամոթ մեզ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930