ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոմեքենաների գազի գնի հետ կապված հայտարարեց, որ թող գայթակղության չտրվեն օլիգարխները, եթե չեն ուզում իրենց ծնոտին զգալ կառավարության ուժգին հարվածը, արդյոք դա ձեզ էլ էր վերաբերում՝ ձեր ԱԳԼՃԿ-ներին: Ծառուկյանը պատասխանեց, որ կիլոգրամով կամ ԽՄ-ով վաճառելու դեքում գինը չի փոխվում, միակ խնդիրն այն էր, որ «Հայռուսգազարդը» կալորիականությւոնը տալիս է մեկ օր հետո. «Մեզ մոտ ոչ մի բան չի փոխվել»: Նա ասաց, որ օրենքի նախագծի փոփոխությունից հետո էլ նույն գինը կպահպանվի:
Նա հիշեցրեց, թե ինչպես է ինքը աջակցել հեղափոխությանը, ուստի բացառեց, որ «որեւիցե թաքուն» քայլեր անեն:
Ինչպես տեղեկացրել ենք, Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանը դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել՝ Վյաչեսլավ Հարությունովին մարմնական ծանր վնասվածքներ պատճառելու համար: Լրագրողները հիշեցրին, որ Բաբայանը հրապարակային հայտարարել էր՝ եթե դատարանը որոշեց, որ ինքը մեղավոր է, պատգամավորական մանդատը վայր կդնի: Ուստի հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարական տալ՝ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Իսկ Բաբայանը ի՞նչ ասաց, որ ինքը բողոքարկել է, դա չի ընդունել եւ համապատասխան որպես տուժող ներկայացող անձը, մարդը հայտարարեց, որ բողոք չկա, ինձ դատեք: Բաբայանը ասել է, որ այդ հարցը վերանայեն, որովհետեւ այդպիսի բան չի եղել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ