Ներկա պայմաններում Ադրբեջանի բանակը պատրաստ է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի: Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին՝ մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանի ղեկավարությունը իր բանակը պատրաստում է պատերազմի:
Դարգյալխլին նշել է, որ «բանակը կարող է խաղաղության մասին մտածել միայն մեր հողերն օկուպացումից ազատագրելուց հետո»:
«Աշխարհում չկա պետություն, որի բանակի պատրաստվի խաղաղության: Բանակի պարտականությունն է պատրաստվել ոչ թե խաղաղության, այլ պատերազմի,- ասել է պաշտոնյան:- Բանակի գործառույթն է մշտապես պատրաստ լինել պատերազմի, պաշտպանել երկրի անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ապահովել անվտանգությունն ու պաշտպանությունը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ