Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրատապ ռեժիմով ավելի հիշարժան օրեր սահմանեք». Գեւորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

Ապրիլ 08,2019 14:48

«Նախագիծը քննարկել ենք խմբակցությունում եւ կողմ ենք նման տոնական օր ունենալ, բայց փոքր ինչ անհասկանալի է, երբ նախագիծն ուզում է ընդունվել հրատապ ռեժիմով: Դա այնքան կարեւո՞ր հարց էր, որ քննարկեինք հրատապ ռեժիմով»,-ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

ԱԺ-ն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, համաձայն որի՝ ապրիլի վերջին շաբաթ օրը տոնական է լինելու եւ նշվելու որպես «Քաղաքացու օր»:

«Էլի եմ ասում, մենք սկզբունքորեն դեմ չենք դրան, բայց կարծում ենք, որ տարվա 365 օրերին պետք է լինի քաղաքացու օր: Ամեն օր քաղաքացին իր երկրում պետք է իրեն զգա հարգված եւ պաշտպանված»,-համոզմունք հայտնեց Գեւորգ Պետրոսյանը:

Ըստ պատգամավորի՝ ավելի ուշադիր լինելու դեպքում կարձանագրվի, որ ոչ պակաս հիշարժան օրեր էլ կան. «ԲՀԿ-ին դիմել են շատ քաղաքացիներ եւ խնդրել միջնորդել, որպեսզի հիշատակի օր ճանաչվի ապրիլի երկուսը: Մենք պատերազմող երկիր ենք, աստված տա՝ չլինեն առիթներ նման օրեր հիշատակելու, բայց կարծում եմ՝ նման հիշատակի օր ունենալով՝ հարգանք կդրսեւորենք ապրիլյան ռազմական գործողություններում զոհվածների հանդեպ»:

Գեւորգ Պետրոսյանը կառավարությանը խորհուրդ տվեց ուշադիր լինել. «Հրատապ ռեժիմով ավելի հիշարժան օրեր սահմանեք, որպեսզի մենք զգանք, որ մեր պարտականությունները լիարժեք իրացրել ենք: Ասածս ընդունեք որպես առաջարկ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930