Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ենթատեքստ չկա». «Սպայկա»-ի աշխատողները կառավարության դիմաց են

Ապրիլ 08,2019 14:36

«Սպայկա» ընկերության տնօրեն, հարկային պարտավորությունների կատարումից չարամտորեն խուսափելու համար մեղադրվող Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքող աշխատակիցները ցույցը շարունակում են ՀՀ կառավարության դիմաց եւ պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ «Պարոն Փաշինյան, մեր պանրի արտադրամասի բացմանը ներկա էիք եւ տեսաք թե ինչ ծրագրեր ունենք եւ ինչ ենք պատրաստվում իրականացնել. սա է վերաբերմունքը նման գործարարի հանդեպ։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ է ճանաչում նրան, ինչպես կբացատրեք այս ամենը»,-հարցադրումներ արեց «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Ապա նշեց, որ ընկերության միակ հիմնադիրը Դավիթ Ղազարյանն է, այն չի պատկանում այլ մարդու կամ քաղաքական գործչի, ուստի քաղաքական շահարկումներն անընդունելի են. «Քաղաքական ենթատեքստ չկա, սա ինքնաբուխ ցույց է»:

Սյլ մանրամասները տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/2361766983874447/?__xts__[0]=68.ARBCjSOH3Bx_Wn7uoIqh96q-MPsT4k7eljf2h3Ba8P-qeSwVDUKqHNRHmI0k0hom_tODhOuXycbx1FXMzHvpV6iu9JWrAydZ1hwoiy9KTFpSdcRlY0fWtSjV3valH8gIDTVpm8vb1edu9S-ZvNrCD6A8mP7NPsuAB0da2u5g8lf0Ctm5tdyZ3cidS4hk_v9xiOk-fR3vgZuMJx-5Mn85vBbuX3OtnU70ghqmJtay6O5lV4JC90XmlYqswxpIC0S5j_7qUiEWTbQpL_Kj8pFuNyQbh6ySiiGdH049Fm3Bv3ULBKG2pSgQ8p5zUDMKFJUZ38EuDrahHqrXxrwEiNG35YWTjPTCmlI6kX42-g&__tn__=-R

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930