Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիկին Զոհրաբյանը ստում է». Մարիա Կարապետյանի ելույթը թեժ բանավեճի թեմա դարձավ

Ապրիլ 08,2019 14:17

ԱԺ-ում խորհրդարանական լսումներին տրանսգենդերի ելույթի հետ կապված կրքերը թեժացել են:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանի անունն էր տվել, թե նա է ելույթները ծրագրել:

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Մարիա Կարապետյանը հայտարարեց. «Տեղեկացա, որ խորհրդարանի միջանցքում տիկին Զոհրաբյանն է իմ անունը տվել՝ որպես խորհրդարանական լսումների համար, իր խոսքերով, «գաղտագողի ելույթներ ծրագրող»։ Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր ՀԿ-ների համար, եւ ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար։

Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվում։ Տիկին Զոհրաբյանը ստում է, երբ ասում է, թե հանձնաժողովը հստակ թեմաներ է սահմանել լսումների օրակարգի համար։ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ չկան։ Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում, բայց լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայքից անհետացավ։ Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ` առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր, թեմատիկ օրակարգով»:

Նա ասաց, որ հենց ստացել է փոխված օրակարգը, քայլեր է ձեռնարկել, որ այդ օրակարգի մասին տեղեկացվեն ՀԿ-ները: Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Տիկին Զոհրաբյանը ստում է՝ ասելով, թե հասարակական կազմակերպություններին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պետք է ունենան։ Սա սուտ է, քանի որ ինչպես արդեն ասացի, գրանցման պահին թեմաներ պարզապես չկային։ Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են այստեղ՝ ԱԺ նիստերի դահլիճում։ Խորհրդարանական լսումներում ես միայն մեկ ելույթ էի ծրագրել, այն էլ՝ իմը։ Տիկին Զոհրաբյանը հրաժարվել է տալ գրանցված կազմակերպությունների տվյալները, մինչեւ ելույթը չավարտվի: Տիկին Զոհրաբյանին խնդրել էի լսումների փակմանը եզրափակիչ ելույթ տրամադրել ինձ, բայց քանի որ նա չգիտի առերեսվել ճգնաժամային իրադրությունների հետ եւ կորցնում է ինքնատիրապետումը, նա այդ ելույթը չտրամադրեց»:

Մարիա Կարապետյանի ելույթին արձագանքեցին ԲՀԿ-ականները՝ Արման Աբովյանն ու Գեւորգ Պետրոսյանը, ինչը դարձավ թեժ բանավեճի առարկա: Մանրամասները՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարդան says:

    ԲՀԿ-ն վտանգավոր կուսակցություն է որովհետև կարծում է որ կան ՀՀ քաղաքացիներ ովքեր չունեն հավասար իրավունքներ: ԲՀԿ-ն գործ չունի խորհրդարանում ու ինչպես և մյուս հին ֆաշիստական կուսակցությունները, պետք է դուրս մղվի ԱԺ-ից հաջորդ ընտրություններում:

  2. Վարդան says:

    Ի դեպ եթե Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը և մյուս ավանդական ընտանիք ունեցող, բանակից ու զինվորից գողացող, երկիրը թալանողները, իրավունք ունեյին խոսել այդ ամբիոնից ուրեմն ՀՀ մյուս այլ քաղաքացիներն ովքեր հանցագործություններ չեն գործել ևս իրավունք ունեն խոսել այդ ամբիոնից: Ու ընդհանրապես ավելի լավ չի՞ մտածել օրինակ ոնց անենք որ մի քիչ հարստանանք, երկիր զարգացնենք, բոլորի ներուժը օգտագործենք այդ գործում ու իրար չխոչընդոտենք: Ես կնախընտրեմ որ երեխաս տեսնի ու շփվի բարի ու օրինապաշտ տրանսգենդերի հետ քան թե մանվելների կամ շարմազանովների հետ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930