«Ես Նիկոլ Փաշինյանից դժգոհ չեմ, Նիկոլ Փաշինյանի թիմից եմ դժգոհ, տարբեր ոլորտներում համապատասխան պետք է լինի, որ մատից փուշ հանող լինի: Մենակ մարդը չի կարող ներքին, արտաքին, տնտեսական, քաղաքական, բանկային, վարկային, ներդրումային…անհնար է: Ամեն ոլորտում պետք է լինի փորձառու մարդ, որ իր աշխատանքով անի, որ համապատասխան ծրագրերն իրականանան: Հակառակը, բոլորը պրոբլեմ են սարքում վարչապետին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նա ասաց, որ մի մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, չի կարող, պետք է ամեն ոլորտում էլ աշխատողներ լինեն:
Թե կոնկրետ ո՞ւմ աշխատանքից է այդքան դժգոհ Ծառուկյանը, նա ասաց, որ 97 տոկոսը խնդիրներ են այստեղ:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղողի մթերման գինը պետք է 10 դրամով բարձր լինի, այդ ուղերձը դուք ո՞նց եք ընդունում՝ նա պատասխանեց. «Դուք տեղյա՞կ եք անցյալ տարի Ծառուկյանը ինչ գնով է մթերել, անցյալ տարի 120-150 դրամով ավել, ոչ մեկը չխոսաց: Դա այդպես էլ պետք է լիներ: 30 դրամով ավել՝ նայելով, որ խաղողը հիվանդ էր, ցրտահարվել էր, ֆրանսիական ընկերությունը չընդունեց, բայց Ծառուկյանը իր ժողովրդի համար ընդունեց: Ծառուկյանը անցյալ տարվանից ՝ 150-ով վերցնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ