Այսօր Aravot.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ճշտեց տարիներ առաջ կատարված միջադեպի հետ կապված: 2004-ին լուրեր տարածվեցին, որ Նիկոլ Փաշինյանի «Նիվա» մակնիշի մեքենայի հրկիզողը դուք եք եղել, կապ ունեցե՞լ եք դրա հետ, թե՞ չէ: Ծառուկյանը պատասխանեց. «Անհարմար չի՞: Ես էն մարդն եմ, դե լավ, էդ ի՞նչ ասելու բան է, ես ձեզ ասեմ, հիմնականում բոլորը ցանկանում են Ծառուկյանը… պարզ է, թշնամի չունի, նախանձողներ ունի, ցանկանում են մի բան խանգարեն, մի բան չփչացնեն: Ես այդ օրը լավ հիշում եմ, կոնյակի գործարանի բացումն էր այդ օրը: Պարոն Ծառուկյանը հազար տեղ դեսպաններ, հյուրեր.կազմակերպել, բանուգործ չունեի՞: Դա տրամաբանության խնդիր է: Մարդիկ չար մարդիկ են, նախանձ մարդիկ են՝ վատություն անելով, մեկը մեկի հարաբերություն փչացնելով, ցանկանում են, որ երկու հզոր մարդ չթողեն միանան իրար, միանան՝ պրոբլեմ է լինելու, ավելի է հզորանալու, դրա համար ցանկանում են, որ պրոբլեմ սարքեն: Միշտ էն վախտ էլ ցանկացել են իմ եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները փչացնեն»:
Դիտարկմանը՝ չի ստացվել փաստորեն, նա պատասխանեց. «Իհարկե, չի կարա ստացվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ