Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրմշտոցի հետևանքով «Սպայկա»-ի աշխատողներից մեկը վնասվել է

Ապրիլ 08,2019 13:07

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջ այսօր ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ հրմշտոցի ժամանակ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Այս մասին հայտարարեց «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն այսօր կալանավորվեց, աշխատակիցները դատարանի առաջ բողոքի ցույց են անում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանին։ Ղազարյանը մեղադրվում է հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար։

Կարեն Բաղդասարյանը նաեւ տեղեկացրեց, որ աշխատակիցներից Գարիկ Սարգսյանը հրմշտոցի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել, նրա առողջությանը վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության ներքո։

Ի դեպ, ոստիկաններից մեկն իր գործընկերներից մեկին հրահանգեց քաղաքացիներից մեկին ասել հեռանալ տարածքից, քանի որ նա խմած է, ինչից հետո քաղաքացին հեռացավ ցուցարարների միջից։ Կարեն Բաղդասարյանն էլ իր հերթին հայտարարեց, որ իրենց շարքերում խմածներ չկան։

https://www.facebook.com/aravot.am/videos/3130398026985618/?__xts__[0]=68.ARDspfKWiphnY6CsfYrME0jtRtLroKOG3bKB0SlV6SfeWd_c1e6NHiLDaQogmiQX8YxDEZHZixoYrOtaSLSoY6_RoBeX5GyxxKRSUO1flXA3m7LFv4XVjDwOovp-a6D22oU4gTdiziRRn_5q-z3L36EZr08H0f1I-TVXzqkvHj46quyuBek_TpFYw9Pa_7vu8upC_Cgm5aZ-jzmCffi3v3zQAn2E0yR18VXdUOvIme8qo9n4F2JcjZdPSwDfKgIVf1nW39KIesalTWHUlXUKwDgadPgDqlypYK3HQ5WhIAXl-OOqyb4_vVXrE50nVGy3D959KCrCpmxk8gkSWR3sGxV7EvbwNxEmdKFQ3w&__tn__=-R

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930