Բաթումում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանից առաջինը պայքարն այսօր սկսում է 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը:
Եվրոպայի առաջնությանն այս տարի, ընդհանուր առմամբ, մասնակցում են 41 երկրի 325 ծանրորդներ, որոնք մրցում են տղամարդկանց եւ կանանց 10-ական քաշային կարգերում:
Հիշեցնենք, որ անցած տարի Ռումինիայում կայացած Եվրոպայի առաջնությանը ժամանակավոր հեռացման պատճառով չէին մասնակցել Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, Մոլդովայի եւ Հայաստանի ֆեդերացիաները::
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ