Aravot.am-ի տեղեկություններով, նախկինում 12 անգամ դատապարտված անձը, որն ազատվել էր պատժի կրումից անցյալ տարվա հուլիսին, որոշել էր զանգել մարզպետարան, մարզպետին: Նա նոյեմբերի 30-ին զանգել էր հեռախոսով Լոռու փոխմարզպետին, ներկայանալով փոխվարչապետ Արարատ Միրզոյան:
«Արարատ Միրզոյանը» հանձնարարել էր մեկ միլիոն դրամ փոխանցել ծանր նյութական վիճակում գտնվող Ա.Հ-ին: Խեղճ փոխմարզպետն այդ պահին ասել էր, թե կես միլիոն դրամ կարող է փոխանցել, մյուս կեսն էլ կփոխանցի հետո: Լոռեցի փոխմարզպետը հանդիպել է «Արարատ Միրզոյանին» Դաշտ գյուղի մոտ, ստացել կես միլիոն դրամը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ