Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաքելությունը մեկն է՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին. Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում մասնակցել է բարեգործական ճաշկերույթի

Ապրիլ 08,2019 11:43

ՀՀ վարչապետի տիկին, «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ ապրիլի 6-ի երեկոյան Լոս Անջելեսում ներկա է գտնվել Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի 34-րդ ամենամյա գալա-ճաշկերույթին, որից հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 800-ը. այդ թվում ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Կալիֆորնիայի նահանգի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը, անվանի գործարար Մայք Սարյանը, բժիշկիներ, մտավորականներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Գալա-ճաշկերույթին ելույթներով հանդես են Հայ ամերիկյան բժշկական ասոցիացիայի տնօրեն Արմոնդ Կոտիկյանը, փոխտնօրեն Քեվին Գալստյանը:

Գալա Ճաշկերույթին որպես պատվավոր հյուր հանդես է եկել նաև Աննա Հակոբյանը: Ստորև ներկայացնում ենք գալա-ճաշկերույթին Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ:

Հարգելի´ ընկերներ և հյուրեր,

Ինձ համար մեծ հաճույք է տեսնել Ձեզ բոլորիդ այստեղ և շնորհակալություն ձեր ներկայության և մասնակցության համար: Ես կցանկանամ հատուկ շնորհակալություն հայտնել այս երեկոյի կազմակերպիչներին՝ հայ-ամերիկյան բժշկական կազմակերպությանը, մեր լավ ընկեր բժիշկ Շանթ Շախերդեմյանին, ով այս ամիսների ընթացքում տքնաջան աշխատել է, որ այս միջոցառումը դառնա իրականություն: Այս երեկոն շատ կարևոր առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին: Այսօր մենք միավորվում ենք մեկ նպատակի համար՝ ապահովել առողջ, խաղաղ և երջանիկ մանկություն հայ մանուկների համար: Տարեկան Հայաստանում հարյուր երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք այդ երեխաներին: Միասին մենք կարող ենք պայքարել քաղցկեղով տառապող յուրաքանչյուր երեխայի կյանքի համար, և դա մեր պարտավորությունն է՝ թույլ չտալ, որ նրանց կյանքերն ընդհատվեն ֆինանսի բացակայության պատճառով: Դուք ավելի քան ես տեղյակ եք, որ քաղցկեղը մեր ժամանակներում այլևս առաջվանը չէ: Այն այլևս այն սարսափելի և անբուժելի հիվանդությունը չէ, ինչպես տարիներ առաջ: Մարդկությունը և դուք՝ բժիշկներդ գտել եք քաղցկեղը հաղթահարելու ուղիները: Այսօր հիմնականում մենք կարող ենք հաղթել քաղցկեղի դեմ պայքարում, բայց դեռևս լինում են դեպքեր, երբ մենք հաջողություն չենք ունենում և բժշկությունն ու գիտությունը դեռևս չեն գտել քաղցկեղի դեմ կախարդական բանալին բոլորի համար: Եվ այդ պատճառներից գլխավորն էլ այն է, որ մեծ գումարներ են հարկավոր այդ ճակատամարտի համար: Այսօր հիմնականում հարուստ և զարգացած երկրներում, ինչպես օրինակ ԱՄՆ-ն է, քաղցկեղը լոկ հիվանդություն է, բայց առավել քիչ զարգացած երկրներում քաղցկեղն ու մահը հոմանիշներ են: Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ես վստահ եմ, որ շատ շուտով մեր երկիրը տեղ կզբաղեցնի աշխարհի զարգացած երկրների շարքում: Բայց այսօր, այս վայրկյանին քաղցկեղով հիվանդ մեր երեխաները չեն կարող սպասել այդ զարգացմանը, մեր երեխաները սպասում են բուժման և դրա համար նրանք մեր օգնության կարիքն ունեն:

«City of smile» հիմնադրամը ստեղծվել է կյանքեր փոխելու համար, այդ կյանքները դրական ուղղությամբ տանելու, երեխաներին և նրանց ընտանիքներին ժպիտը վերադարձնելու: Մենք սկսում ենք պահպանել մեկ ժպիտը՝ միաժամանակ բերելով ժպիտ ընտանիքին, որովհետև ինչպես ես մի անգամ ասել եմ, փրկելով մեկի կյանքը մենք փրկում ենք աշխարհը: Ձեզանից շատերը բազմաթիվ անգամ օգնել են մեր հայրենիքին, ես դա գիտեմ և դուք դա արել եք առանց որևէ ակնկալիքի, ձեր միակ մտածմունքը եղել է այն, որ ձեր օգնությունը ճիշտ տեղ հասնի: Այս առումով վստահեցնում եմ, որ «Ժպիտների քաղաք» հիմնադրամին նվիրաբերված յուրաքանչյուր դրամ ծառայելու է իր նպատակին՝ բուժել քաղցկեղով հիվանդ երեխայի, փրկել այդ հրեշտակների կյանքն ու վերադարձնել երջանկություն նրանց ընտանիքներին: Աշխարհի ամենավատ բանն է, երբ դուք պատկերացնում եք ծնողներին, որ նստած են անկողնում պառկած իրենց զավակի կողքին և ի վիճակի չեն նրան ոչնչով օգնել: Այսօր մի քանի հարյուր մարդ է այստեղ հավաքված և դա նշանակում, թե որքան շատ մարդ կա այդ երեխաների և նրանց ծնողների կողքին, փոխանցելով հույսի շող և մեկնելով օգնության ձեռք: Եվս մեկ անգամ շնորհակալություն այստեղ լինելու համար, շնորհակալություն այն թիմին, որ իրականություն է դարձրել այս միջոցառումը, շնորհակալություն համագործակցության և Հայաստանի կողքին լինելու համար:

Միջոցառմանը Աննա Հակոբյանին Հայ ամերիկյան բժշկական կազմակերպության կողմից արժանացել է պատվոգրերի «Ժպիտների քաղաք» հիմնադրամում կատարած աշխատանքի և ամբողջ աշխարհում հայ կանանց ոգեշնչելու համար:

Աննա Հակոբյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930