Հյուրաբար Լոս Անջելեսում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Մայրության և գեղեցկության օրը նախընտրել էր անցկացնել Բրբենքի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարում և ստանալ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությունը։
1995 թ․-ից ազգային տոնացույցում տեղ գտած հիշատակությունը, որն ամփոփում է նաև կանաց միամսյակը, ունի աստվածաշնչյան ծագում և եկեղեցին այն տոնախմբում է որպես «Աւետումն սրբուհւոյ Աստուածածնի»։
Օրը բացի սուրբ գրքային ու ազգային հագեցվածությունից լի էր նաև յուրօրինակ խորհրդով։ Աննա Հակոբյանն իր խոնարհ ու համեստ կեցվածքով աղոթակից դարձավ ներկա բազմահարյուր, հայրենակարոտ հավատացյալներին, ինչպես նաև առիթ ունեցավ վայելելու առաջնորդ, Հովնան սրբազանի ոգեշնչող ու հոգեշեն պատգամը՝ արժանանալով նաև նրա օրհնությունը։ Արարողությանը ներկա էին ՀՀ հյուպատոսության, հայ համայնքի, ՀԲԸՄ և ազգային այլ կառույցների ղեկավարներ։
Պատարագի ավարտին տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ՝ նվիրված Քառօրյա պատերազմի հերոսների, Կ․Պոլսի հայոց պատրիարք, հոգելույս Տ․ Մեսրոպ արք․ Մութաֆյանի, ՀԲԸՄ նախկին նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի հիշատակին։
Կարդացեք նաև
Վերջում Աննա Հակոբյանը երախտագիտությունը հայտնեց, առաջնորդ Հովնան սրբազանին՝ եկեղեցանվեր ու ազգային, անուրանալի ծառայության համար։
Հովհաննես սարկավագ Գումրույան
Լոս Անջելես