Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց

Ապրիլ 08,2019 10:37

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր կալանավորվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։ Աշխատակիցները դատարանի առաջ ցույց են անում։

Հիշեցնենք, որ ՊԵԿ քննչական վարչության կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:

Ըստ ՊԵԿ-ի՝ հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին («Սպայկայի» տնօրեն) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը դատարանի որոշումը որակեց որպես անարդար եւ խայտառակություն։

Հիշեցնենք, որ «Սպայկա»-ն հարկային պարտավորությունները չկատարելու մասին ՊԵԿ-ի հրապարակած տվյալները համարում է ապատեղեկատվություն։

https://www.facebook.com/aravot.am/videos/624004574715191/?__xts__[0]=68.ARCu6g8QpGK9W1ROMihQDRneBpl7N5fKctM6wVW_twjtN8uZnRte2cYk2jWz9wDm0DOiWX5ACJaP8fbVXVLPQPIg2Bi5lIxnIawNhyD7etr7Y_mqKIM9galnaR3rWI0RpTYWdG1GYFNelG_99E_tir_WXPqFC06f6vDC6UDc5Tws40jvOpR-wjtgJTLubCDPyY-7PZzOJLQMCyqUa5SMQE75ybcEe5uMQvYKReoqGD7iFdqR_1F7bWY-N1d6ONXNJJxW5gyE2RgQ543o-ZPSOBKz7kluU3LThaJpmQ1YhE4iWUXYIw-jg_BizlIJWsMx5sIzDyDSICSULvvTChdtb6pk7AU8VeK6OnY&__tn__=-R

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930